Մրցույթ
Նոյեմբերի 20, 2015Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման:
Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով մագիստրոսի կրթական ծրագրով` ըստ հետևյալ ոլորտների`
- բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ ՏՀՏ)
- բժշկություն
- հումանիտար գիտություններ
- հասարակագիտություն
- ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական)
- մշակույթ – սպորտ.
- հայագիտություն:
Մրցույթին կարող են մասնակցել մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակ ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:
Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
- մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածի.
- ըստ չափանիշների` հավաքած միավորները.
- քաղվածք ամբիոնի նիստի արձանագրությունից.
- ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.
- բնութագիր.
- դեկանի և փոխտնօրենի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 28-ն է:
ՀՀ ԳԱԱ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ