Գլխավոր էջ





24 Օգս

Փոփոխություններ ասպիրանտուրայի ընդունելության կարգում

Օգոստոսի 24, 2011
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի N 781-Ն հրամանով փոփոխություն է կատարվել «Հայաստանի Հանրապետությունում  ասպիրանտուրայի ընդունելության կարգը հաստատելու մասին» 2006 թվականի սեպտեմբերի 15-ին N 740-Ն հրամանով հաստատված կարգում:Փոփոխությունը վերաբերում է ասպիրանտուրայի օտար լեզվի (անգլերեն) ընդունելության քննությանը:
Նշված կարգով (2.2 կետ, ա ենթակետ) սահմանվել է, որ ասպիրանտուրայի դիմորդն ավարտական տարվա ընթացքում հանձնում է  անգլերեն լեզվի քննություն` 
(iBT) (այԲԻԹԻ) ստորին անցումային միավորին համապատասխան:
Նախորդ տարիների` միչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը (ԹՕԵՖԼ) ծրագրի iTP (այԹԻՓԻ) տարբերակով հանձնած վավեր վկայագրերը ուժի մեջ են 2012-2013 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության ժամանակ: