Գլխավոր էջ





24 Հնս

Օտարերկրյա քաղաքացիների և սփյուռքահայ դիմորդների ընդունելություն (2020-2021 ուսումնական տարի)

Հունիսի 24, 2020

Օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ և օտարազգի դիմորդները փաստաթղթերն առցանց պետք է ներկայացնեն ԿԳՄՍ նախարարություն հետևյալ ժամկետներում՝

  • վճարովի առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ,
  • վճարովի հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ,
  • վճարովի հետբուհական՝ ասպիրանտի կրթական ծրագրով ուսանելու համար.
    2020 թվականի հուլիսի 13ից մինչև դեկտեմբերի 10-ը ներառյալ,


Փաստաթղթերն առցանց ԿԳՄՍ նախարարություն ներկայացվում են`

  • դիմորդի կողմից անձամբ կամ նրա լիազորված անձի կողմից
  • բարձրագույն ուսումնական հաստատության կողմից,
  • օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով.


Մանրամասները այստեղ: