ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի հեռավար ուսուցման հարթակում՝ «Գործարար կառավարում -2» դասընթաց
Հունիսի 20, 2016ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակում կազմակերպվում է «Գործարար կառավարում - 2» դասընթացը։
Գրանցումները` ս/թ․սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 3-ը ներառյալ։
Դասընթացի սկիզբը՝ ս/թ հոկտեմբերի 8-ից։
Հաստատումները և վճարման կարգը կստանաք Ձեր էլ. փոստին ս.թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ:
Տևողությունը՝ 6 շաբաթ, 5 մոդուլով։
Մոդուլ 1․ Համագործակցությունը 21-րդ դարում "Partnership-new model"
Մոդուլ 2․ Աութսորսինգ "Outsourcing"
Մոդուլ 3․ Ճիշտ Ժամանակին "JIT, JIT2"
Մոդուլ 4․ Հաճախորդների հետ հարաբերությունների կառավարում "CRM"
Մոդուլ 5․ Լին և 6 Սիգմա (Lean & 6 Sigma)
Դասընթացը կվարի ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դասախոս, տնտ գ․ թ․ Զարա Հ․ Մկրտչյանը։
Դասընթացը կապահովի հեռավար ուսուցման ձևաչափի պայմանները։ Հեռավար իրական ժամանակում (virtual real-time) լսարանը` Big Blue Button (BBB)-ով։
Դասընթացներին մասնակցելու համար կարող են դիմել բարձրագույն կրթություն ունեցողներ, մագիստրանտներ, կառավարման մասնագետներ, կառավարիչներ, ինչպես նաև «Գործարար կառավարում 014/1 և 014/2» հեռավար դասընթացի մասնակիցները, «Բիզնես կառավարում և առաջընթաց» ամառային դասընթացի մասնակիցները։
Մասնակիցները կարող են գտնվել աշխարհի տարբեր կետերում։
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է`
- գրանցվել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ https://vle.sci.am/moodle/login/index.php
- distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկել Ձեր անձնագրի պատճեն, դիպլոմի պատճեն, դասընթացների հավաստագրերի պատճենները (առկայության դեպքում), Ձեր կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև պետք է նշել դասընթացի անվանումը՝ «Գործարար կառավարում -2»
Դասընթացի վճարը՝ 40000 ՀՀ դրամ:
50% զեղչ՝ ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների, ուսանողների և ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակի դասընթացների մասնակիցների համար։
Հաջողություն՝ հեռավար համագործակցության մեր հարթակում։