Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտի ներկայացման հրավեր
Մարտի 21, 2017
«Գործընկերություն և ուսուցում» ԳՈՒՄ ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող , ՀԿ Ծառայություններ մատուցող կազմակերպությունները հանուն քաղաքացիական հասարակության զարգացմանե ծրագրի շրջանակներում հրավիրում է անհատ փորձագետներին/դասընթացավարներին և կազմակերպություններին՝ ներկայացնելու դասընթացներ վարելու ծառայությունների մատուցման վերաբերյալ հետաքրքրվածության հայտեր:
Ծրագիրն ուղղված է հզորացնելու տարածաշրջանային քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ կազմակերպչական կարողությունների, կայունության և հաջող համագործակցության նպատակով` ծրագրի թիրախային մարզերի քաղաքացիական հասարակության, պետական և մասնավոր հատվածի ինստիտուտների միջև միջոլորտային երկխոսության խթանման միջոցով:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում:
Դասընթացներ վարելու հետաքրքրվածության հայտերը և գնառաջարկները պետք է ներկայացվեն ներքոնշյալ ծածկագրերով:
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/01-,Հեռահար և կարճաժամկետ պլանավորման հիմունքներե թեմայով դասընթաց /2 օր՝10 ժամ/,Դ01-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/02– թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/,Դ02-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/03-թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ /,Դ03-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/04- թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/,Դ04-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/05- թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,Դ05-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/06- թեմայով դասընթաց /3 օր՝ 15 ժամ/,Դ06-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/07- թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/,Դ07-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/08-թեմայով դասընթաց /1 օր՝ 5 ժամ/,Դ08-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/09-թեմայով դասընթաց /3 օր՝ 15 ժամ/,Դ09-Դասընթացի_առաջադրանք
- ԳՈՒՄ ՀԿ-2017/Դ/10- թեմայով դասընթաց /2 օր՝ 10 ժամ/, Դ10-Դասընթացի առաջադրանք
Մրցույթին կարող են մասնակցել անհատ դասընթացավարներ և ՀՀ-ում գրանցված կազմակերպություններ, որոնք վերոնշյալ ծառայությունները մատուցելու համար ունեն համապատասխան որակավորում (ինքնակենսագրական թերթիկ (CV), համապատասխան վկայագրերի, դիպլոմների հղումներ (եթե առկա են) և այլ հիմնավորող փաստաթղթեր, նմանատիպ հանձնարարության նկարագրություն, համապատասխան փորձի և հմտությունների առկայություն և այլն)։
Մասնակցելու վերաբերյալ հետաքրքրվածության հայտերը անհրաժեշտ է ուղարկել մինչև 26.03.2017թ., ժամը 23:00 -ն՝ annaagum@gmail.com հասցեով:
Հարցերի դեպքում մասնակիցները կարող են դիմել ԳՈՒՄ ՀԿ Դասընթացների և ԿԶ ղեկավար Աննա Ավետսիյանին` annaagum@gmail.com էլեկտրոնային հասցեով կամ զանգել 094195524 հեռախոսահամարով:
Նշված ժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի: