Գլխավոր էջ





22 Հնվ

ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ եռամսյա դասընթաց ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում

Հունվարի 22, 2021

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը սկսում է ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ եռամսյա դասընթաց սկսնակների համար՝ Ա1 մակարդակ։ Դասերը կանցկացվեն հունվարի 20-ից առցանց ձևաչափով՝ շաբաթական երկու անգամ (հնարավոր է նաև երեկոյան ժամերի)։

Դասընթացի արդյունքում Դուք կկարողանաք.

  • կարդալ և թարգմանել պարզ տեքստեր,
  • հասկանալ և կիրառել առօրյա գործածական բառեր և արտահայտություններ,
  • հակիրճ պատմել Ձեր մասին, պատասխանել պարզ հարցերի և տարբեր թեմաների շուրջ զրույցի բռնվել։


Ծրագիրը հաջողությամբ ավարտողներին կտրվեն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ից հավաստագրեր:

Դասերը կանցկացնի բ․գ․թ․ Լիլիթ Մովսիսյանը:

Մանրամասների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 095332050։