Գլխավոր էջ





2 Հոկ

Համագործակցության նոր հնարավորություններ Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամի հետ

Հոկտեմբերի 2, 2024

Ս.թ. սեպտեմբերի 30-ին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ ի դեմս տնօրեն Արմեն Սարգսյանի, արտաքին կապերի բաժնի ղեկավար Անժելա Պապիկյանի և Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամի` ի դեմս ծրագրերի ղեկավար Զարա Լավչյանի, և կրթության զարգացման ծրագրի պատասխանատու Անի Ղազարյանի միջև տեղի ունեցավ հանդիպում՝ համագործակցության հաստատման նպատակով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Կազա շվեյցարական մարդասիրական հիմնադրամի գործունեությունը, քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներնում կրթական և գիտական համագործակցության հնարավորությունները։

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին