Գլխավոր էջ





15 Նմբ

Չինարենի դասընթացներ օտար լեզուների ակումբում

Նոյեմբերի 15, 2018

Որոշել եք սովորել չինարեն: Անկասկած, ձեր նպատակը արժանի է հարգանքի, քանի որ այն ամենահին և ամենահետաքրքիր լեզուներից մեկն է: Եթե ցանկանում եք սովորել չինարեն, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների և միջմշակութային հաղորդակցության ակումբը հրավիրում է Ձեզ մասնակցելու չինարենի դասընթացների:

Դասընթացների համառոտ նկարագիր





  • Որոնք են հիերոգլիֆները
  • Ինչպես մասնատել հիերոգլիֆները
  • Ինչպես արտաբերել չինարեն լեզվի տոները
  • Ինչ է pīnyīn- ը կամ տեքստի տառադարձումը
  • Ուսանողներին HSK քննության նախապատրաստում (汉语 水平 考试):

 


Համառոտ HSK քննության մասին.

HSK- ը չինaրենի միջազգային որակավորման քննություն է, որի միջոցով որոշվում է չինարենի մակարդակը (汉语): Քննությունը հաջողությամբ հանձնելու դեպքում, դուք կստանաք վկայագիր, և հնարավորություն կունենաք գնալ Չինաստան:
Յուրաքանչյուր ուսանողի կցուցաբերվի անհատական մոտեցում: Ձեզ հնարավորություն կընձեռվի սովորել և տիրապետել գործնական լեզվի հմտություններին` առավելագույնս հաճույք ստանալով լեզվի ուսուցման գործընթացից:

ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ
: Ի դեպ, ամսական վճարը`5000 դրամ Է:

 

Դասընթացների օրերը `երեքշաբթի (մեկ շաբաթից) ժամը 16:00 - 20:00, շաբաթ ժամը 9:00 - 20:00

Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`



095 33 20 50

091 64 44 41

060 62 36 00