Հայտարարություն
Փետրվարի 7, 2017Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայում «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի մասին
Ծրագրի անվանումը. «Հեռավար մագիստրոսական կրթություն՝ համատեղ դիպլոմի շնորհմամբ» դրամաշնորհային ծրագիր (այսուհետ՝ Ծրագիր)
Ծրագրի հիմնական նպատակը «Բիզնեսի կառավարում» («Գործարար վարչարարություն (կառավարում)») մագիստրոսական կրթական ծրագրի կազմակերպումն է հեռավար ձևաչափով, որի արդյունքում կտրվեն ՀՀ պետական կառավարման ակադեմիայի և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի համատեղ դիպլոմներ:
ՀՀ պետական կառավարման ակադեմիան հայտարարում է մրցույթ՝ անհատ խորհրդատուների ընտրության համար
Առցանց առարկայական դասընթացներ մշակող խորհրդատուներ (26 խորհրդատու)
Խորհրդատուների վճարովի ծառայությունների մատուցման
աշխատանքների նկարագիր և գործունեության շրջանակ
Գնահատման չափանիշներ
Անհատ խորհրդատուների ընտրության մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ պետք է ներկայացնեն.
- ինքնակենսագրական տվյալները (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, մանրամասն աշխատանքային փորձը,
- պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- անձնագրի պատճենը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են բնօրինակների հետ (պատճենները համեմատվում են բնօրինակների հետ և ընդունվում, իսկ բնօրինակները վերադարձվում են քաղաքացուն):
Փաստաթղթերը պետք է ներկայացվեն «Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ (ՀՀ, ք.Երևան, Կիևյան 8, 1-ին հարկ) մինչև 2017 թվականի փետրվարի 17-ը, ժամը 10:00:
Մանրամասների համար զանգահարել 010 22 26 20 հեռախոսահամարով:
Արդյունքների ամփոփումը (ներառյալ՝ հարցազրույցը) տեղի կունենա 2017 թվականի փետրվարի 17-ին` ժամը 10:00-ին, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 41 լսարանում: