Հայտարարություն
Մարտի 7, 2018ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա հայկական և էստոնական ազգային երաժշտական գործիքների առցանց վարպետության դաս
Սույն թվականի մարտի 12-ին` ժամը 14:00-ին, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա հայկական և էստոնական ազգային երաժշտական գործիքների առցանց վարպետության դաս Տալլինի և Երևանի կոնսերվատորիաների մասնակցությամբ:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Էստոնիայի Ազգային հետազոտական և կրթական ցանցի ղեկավար Կրիստինա Լիլեմեցը, Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Արկադի Ավանեսովը, Էստոնիայի երաշժտության և թատրոնի ակադեմիայի պրոռեկտոր Հենրի-Դավիդ Վարեման:
Տալլինից էստոնական քաննելի վարպետության դաս կանցկացնի Կրիստի Մյուլինգը, իսկ Երևանից հայկական դուդուկի վարպետության դասը կանցկացնի Էմանուել Հովհաննիսյանը։
Առցանց վարպետության դասը իրականացվելու է LoLa ցածր հապաղման տեսաձայնային համակարգի միջոցով։ Այս համակարգը Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ։
Միջոցառման տեխնիկական ապահովումն իրականացնելու է Ազգային հետազոտական և կրթական ցանցը, որը համակարգում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը:
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն