Հայտարարություն
Մայիսի 27, 2021ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է 2021-2022 ուստարվա առկա ուսուցմամբ (անվճար) մագիստրատուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտություններով
Մագիստրատուրայի առկա ուսուցմամբ անվճար համակարգ ըստ մասնագիտությունների կարող են դիմել միայն ընթացիկ տարվա ՀՀ պետական և ըստ մասնագիտությունների հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող անձինք, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 /20 բալանոց համակարգ/ և բարձր միավորներ, իսկ ավարտական փաստաթղթի` դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը /ՄՈԳ-ը/ կազմում է առնվազն 13:
Մրցույթն անցկացվում է քննության ձևով` ըստ նախապես հրապարակված համապատասխան հարցաշարի (մանրամասները տես` ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ մագիստրատուրայի ընդունելության կարգում, կայք՝ www.isec.am):
- Դիմորդները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում ԳԱԱ ԳԿՄԿ տնօրենի անունով՝ նշելով ընտրած մասնագիտությունը
- բարձրագույն կրթության դիպլոմ, դիպլոմի ներդիր և պատճեններ,
- զինվորական կցագրման վկայականի բնագիր և պատճեն
- անձնագիր կամ նույնականացման քարտի պատճեն
- երեք լուսանկար (3x4 չափի)
- հրատարակված կամ հրատարակման ընդունված գիտական աշխատությունների ցուցակ /դրանց առկայության դեպքում/
Փաստաթղթերը դիմորդը ներկայացնում է անձամբ կամ լրացնում է առցանց դիմում՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Դիմումները ընդունվում են մինչև ս/թ հունիսի 25-ը ներառյալ:
Երևան, Մ. Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, 9-րդ հարկ, 913 սենյակ, հեռախոս՝ 524812․ 093252072