Գլխավոր էջ





26 Հոկ

Հայտարարություն

Հոկտեմբերի 26, 2023

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Երկրաբանություն» ամբիոնի առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2023-2024 ուս․տարվա երկրորդ կիսամյակը ուսանել Լիլի համալսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

1․ Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Երկրաբանության ամբիոնի առաջին կուրսի ուսանող,

2․ Տիրապետել անգլերեն լեզվին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 4-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am և lilit.sargsyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Հետաքրքրության (motivation letter) նամակ անգլերեն լեզվով (հիմնավորել, թե ինչու եք ցանկանում ուսանել Լիլի համալսարանում)
  • Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ`(https://europass.cedefop.europa.eu/)
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*
  • Անձնագրի պատճեն

Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:

*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:


Ուսուցման լեզուն՝ անգլերեն:


Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 530 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:


Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://www.univ-lille.fr/etudes/decouvrir-loffre-de-formation/


Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://international.univ-lille.fr


Լրացուցիչ հարցերի դեպքում՝ կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: