2 Նմբ
Հայտարարություն
Նոյեմբերի 2, 2021Հիմք ընդունելով COVID-19 համավարակի տարածմամբ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված համաճարակային իրավիճակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի սույն թվականի հոկտեմբերի 25-ի գրությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին COVID-19 հիվանդության կտրուկ աճի միտումը, համաճարակային իրավիճակը վերահսկելու և հիվանդության տարածումը զսպելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ գրությունը՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի տնօրենությունը
ո ր ո շ ու մ է.
- 2021 թ. հոկտեմբերի 26-ից ս.թ. նոյեմբերի 22-ը ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար եղանակով:
- Դասապրոցեսը կազմակերպել ըստ հաստատված ժամանակացույցի և դասացուցակի:
- Հեռավար դասերը և քննությունները անցկացնել բացառապես ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար հարթակում՝ https://vle.sci.am :
- Հեռավար հարթակում ապահովել դասընթացների և քննությունների համար անհրաժեշտ նյութերի առկայությունը:
- Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել ԳԿՄԿ ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրենին և դեկանին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: