Գլխավոր էջ





26 Օգս

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 26, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի՝ 2023-24 ուստարում մագիստրատուրան ավարտած և առանց ակադեմիական պարտքի հաջորդ կուրս փոխադրված ուսանողները վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համար դիմումները կարող են դեկանատ ներկայացնել ս/թ սեպտեմբերի 1-ից 15-ը ներառյալ՝ իրենց հետ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),


2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),


3. բանկային տվյալները (բանկի անվանումը և հաշվեհամարը)

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկանատ

Հեռ.՝ 060-623601-369

26.08.2024 թ.