Հայտարարություն
Հունվարի 20, 2017ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը կազմակերպում է դասընթաց՝«ՀՀ հարկային օրենսդրության փոփոխությունները» թեմայով: 2017թ. Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ հարկային նոր օրենսգիրքը, որում կարտարված փոփոխությունների բնույթին և բովանդակությանը տիրապետելը կարևոր է ոլորտի հետ առնչություն ունեցող ցանկացած անձի համար: Դասընթացը նախատեսված է հաշվապահների, ֆինանսիստների, կազմակերպությունների ղեկավարների, գործարարների, անհատ ձեռներեցների և տվյալ բնագավառով բոլոր այլ հետաքրքրված անձանց համար: Դասընթացի ժամանակ կմեկնաբանվեն և կքննարկվեն ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխված դրույթները: Դասընթացը կվարի ՀՀ հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի անդամ Կ. Սարգսյան:
Դասընթաց «2017թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները» թեմայով
Դասընթացի օրերը և ժամը |
Փետրվարի 14,20,27 ժ.15.00 |
Տևողությունը |
3 ժամ |
Դասընթացի նկարագրությունը |
«ՀՀ հարկային օրենսգրքի» փոփոխված դրույթների մեկնաբանում և քննարկում |
Նախապայմաններ |
Հարկային ոլորտում տարրական գիտելիքներ |
Դասընթացի արժեքը |
25000 դրամ |
Զեղչեր |
ՀՀ ԳԱԱ աշխատողներ՝ 30% Ուսանողներ՝ 20% |
Հավաստագիր |
Դասընթացի ավարտին մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր |
Անցկացման վայրը |
Բաղրամյան 24 դ. |
Գրանցման վերջնաժամկետ |
Փետրվարի 8 |
Լրացուցիչ տվյալներ |
Հեռ.010 52 48 12, 099 59 19 44 |
Գրանցվելու համար ձեր տվյալները (անուն ազգանուն, աշխատանքի վայրը, պաշտոնը) կարող էք ուղարկել ՝ info@isec.am էլեկտրոնային հասցեին, վերնագրում նշելով դասընթացի անվանումը: