Գլխավոր էջ





11 Հնվ

Հայտարարություն

Հունվարի 11, 2017

Էրազմուս+ կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ և Տուշայի համալսարանի միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտների և ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի դասախոսների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում Տուշայի համալսարանում 2016-2017 ուսումնական տարում`

  • 3 ամսով հետազոտություն իրականացնել ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների ինստիտուտի 2 ասպիրանտի,
  • երկշաբաթյա վերապատրաստում անցնել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի բնապահպանության և բնօգտագործման ամբիոնի 5 դասախոսի:

Մրցույթին մասնակցելու համար մինչև 2017 թ. հունվարի 27-ը անհրաժեշտ է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի  բաժին (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ, ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի շենք, 7-րդ հարկ, 707 սենյակ) ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

Ասպիրանտները`

  • Լրացված դիմում-հայտ 
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Երաշխավորագիր գիտական ղեկավարից
  • Մոտիվացիոն նամակ
  • Մանրամասն հետազոտական պլան


Դասախոսները`

  • Լրացված դիմում-հայտ 
  • Ինքնակենսագրական (ձևը՝ Europass CV)
  • Մոտիվացիոն նամակ

Հարցերի դեպքում դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ արտաքին կապերի  բաժին հետևյալ հեռախոսահամարով` (010) 560498: