Անգլիական ակումբը վերսկսում է դասընթացները
Սեպտեմբերի 19, 2017Սույն թվականի հոկտեմբերի 1-ից Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնի օտար լեզուների ամբիոնին կից գործող «Անգլիական ակումբը» վերսկսում է իր դասընթացները:
Ակումբում անցկացվելու են «Քերականական հմտությունների բարելավում», ինչպես նաև «Բանավոր խոսքի զարգացում» եռամսյա դասընթացները: Դասընթացները մշակված են հատուկ մեթոդով, հագեցած են ինտերակտիվ նյութերով, անցկացվում են բացառապես անգլերենով`նպաստելով բանավոր խոսքի և քերականական հմտությունների արագ զարգացմանը:
Յուրաքանչյուր թեմա պարունակում է թեմատիկ բառապաշար, աուդիո նյութեր, ֆիլմերի դիտում, երգեր, քննարկումներ, դերային խաղեր: Դասերն անցկացվելու են «Օքսֆորդ», «Քեմբրիջ», «Լոնգման» և այլ հրատարակչությունների դասագրքերով:
Ակումբում գործելու են տարբեր մակարդակի խմբեր` գրաֆիկի լայն ընտրությամբ:
Կգործեն խմբեր նաև սկսնակների համար:
Անգլիական ակումբում ստեղծված մթնոլորտն ապահովում է բոլոր անհրաժեշտ նախապայմանները, որոնք նպաստում են անգլիական մշակույթի փոխանցմանը, ուսանողների խոսքի մշակույթի կատարելագործմանը և միջմշակութային հաղորդակցության զարգացմանը:
ՇՏԱՊԵՔ ԳՐԱՆՑՎԵԼ: Ի դեպ, առաջին դասն անվճար է, իսկ ամսական վճարը` 3500 դրամ: Մանրամասների համար դիմել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ օտար լեզուների ամբիոն (11-րդ հարկ), կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով`
Քաղ. (060) 62-36-00
Բջջ. 095 33 20 50