Գլխավոր էջ





18 Մար

Ասպիրանտի փոխանակման մրցույթ Էրազմուս+ ծրագրի շրջանակներում

Մարտի 18, 2024

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի (ԳԿՄԿ), Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Թրոմսյոյի համալսարանի (Նորվեգիայի արկտիկական համալսարան) միջև իրականացվող Erasmus+ KA1 շարժունության ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ ԳԿՄԿ մագիստրոսների, ՀՀ ԳԱԱ Ա.Լ. Թախտաջյանի անվան և ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների ասպիրանտների և հայցորդների համար:

Մրցույթին կարող են նաև դիմել այն թեկնածուները, ովքեր հետաքրքրված են մոլեկուլային կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, բույսերի կենսաբանության ոլորտներով:

Փոխանակման ծրագրի արդյունքում մասնակիցները կտիրապետեն հետազոտական լաբորատորիաներում աշխատելու գործիքակազմին և մեթոդներին:

Ուսանողների շարժունության ծրագիր մոլեկուլային կենսաբանություն /կենսատեխնոլոգիա /բույսերի կենսաբանություն դասաընթացներին մասնակցելու համար

Ընդունող համալսարան

UiT Թրոմսյոյի համալսարան

https://en.uit.no/startsida

Երկիր

Նորվեգիա, Թրոմսյո

Դասընթացի տևողություն

2-3 ամիս (հունիս – օգոստոս, 2024)

Ծրագրի նկարագրությունը և հիմնական գործողությունները

Հատապտուղները մարդու սննդակարգի կարևոր մաս են կազմում՝ ապահովելով այն սննդանյութերով, անհրաժեշտ վիտամիններով և մանրաթելերով: Հատապտուղները համարվում են կենսակտիվ ֆենոլային միացություններ, որոնք ունեն տարբեր առողջարար հատկություններ: Հատապտուղների ամենակարևոր տեսակներն են հապալասը (Vaccinium myrtillus), կարմիր հապալասը (Vaccinium vitis-idaea), ելակը (Fragaria vesca և F. x ananassa) և ազնվամորին (Rubus idaeus): Ծրագրի շրջանակներում նախատեսված հետազոտությունն ուղղված է հատապտուղների տեսակների գենետիկական ռեսուրսների վերլուծությանը, հատապտուղների աճի և որակի վրա կլիմայի ազդեցության ուսումնասիրությանը, ինչպես նաև բույսերի և մանրէների փոխազդեցությանը:

Ծրագրում կիրառված մեթոդները ներառում են

  • DNA-ի և RNA-ի արդյունահանում
  • PCR (վերջնակետ և քանակական RT-PCR)
  • Գենային արտահայտման փոփոխությունների քարտեզագրում և համեմատություն


Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է PDF ձևաչափով ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին ella.papikyan@isec.am և avetisyananna@yahoo.com՝ վերնագրում նշելով "Erasmus+ 2024 mobility application".

  • Ուղեկցող նամակ (Cover letter), որտեղ նշել համապատասխան դասընթացները և փորձը, և հաստատված փաստաթղթերի ցուցակը
  • Մոտիվացիոն նամակ
  • Ինքնակենսագրություն (CV)
  • Անձնագրի պատճեն
  • Առաջադիմության տեղեկանք
  • Երկու երաշխավորագիր-նամակներ (նշել երաշխավորի մասին ամբողջական տեղեկատվություն և կոնտակտային տվյալներ)
  • Տեղեկանք մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի բաժնից
  • Անգլերեն լեզվի իմացության հավաստագիր (առկայության դեպքում)

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է մինչև ս.թ. ապրիլի 2-ը:

Խնդրում ենք հաշվի առնել, որ թերի կազմված փաստաթղթերը չեն դիտարկվի:

Որպես ընտրության վերջնական փուլ՝ թեկնածուները կանցնեն առցանց հարցազրույց:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք ուղղել նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ ella.papikyan@isec.am և avetisyananna@yahoo.com: