Գլխավոր էջ





16 Մար

Հայտարարություն

Մարտի 16, 2018

Հարգելի' գործընկեր,

ՀՌԿԿ-Հայաստանը հրավիրում է հանրային կառավարման, քաղաքագիտության, տնտեսագիտության, սոցիոլոգիայի և հարակից այլ մասնագիտությունների մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին, ինչպես նաև երիտասարդ գիտնականներին՝ մասնակցելու «Հանրային մասնակցություն տեղական ինքնակա­ռավարմանը» («ՀաՄաՏեղ») ծրագրի շրջանակներում իրականացվող փոքր դրամաշնորհային ծրագրին: Ծրագիրը նպատակ ունի զարգացնել դրամաշնորհառուների հետազոտական կարողությունները և օգտագործել նրանց հետազոտության արդյունքները ՏԻՄ-երում ՀՀ քաղաքացիների ակտիվ և իրազեկ մասնակցությունը խրախուսելու համար: Ներկայացված հետազոտական ծրագրերը կարող են տևել առավելագույնը 4 ամիս: Ընտրված երեք դրամաշնորհառուներից յուրաքանչյուրը կստանա համախառն 200.000 ՀՀ դրամ` կատարած հետազոտական աշխատանքի համար: Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) և Հետազոտական նախագիծ՝ հայերեն կամ անգլերեն լեզվով (առավելագույնը 4 էջ):

Դիմելու վերջնաժամկետը մարտի 18-ն է:

Առավել մանրամասն' https://goo.gl/azHtw3