Թրեյնինգ «Անձնային աճի 24 քայլ»
Սեպտեմբերի 6, 2017Թրեյնինգը նվիրված է կյանքի կառավարմանը, այն գիտելիքների և կարողությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են առավել իմաստալից, առավել հագեցած, առավել արդյունավետ և առավել ներդաշնակ կյանքով ապրելու համար: Թրեյնինգը վերաբերվում է կյանքի բոլոր կարևոր չափողություններին:
Թրեյնինգը բաղկացած է հետևյալ թեմատիկ մոդուլներից.
1. Դրական-կառուցողական (պոզիտիվ) մտածելակերպի զարգացում:
2. Հույզերի կառավարում:
3. Մտքերի կառավարում:
4. Գիտակցության վերածրագրավորում (աշխատանքը սեփական համոզմունքների հետ):
5. Անձնական կյանք:
6. Ցանկությունների և նպատակների իրականացում:
7. Կամքի զարգացում և ծուլության հաղթահարում (առանց կամքի ուժ կիրառելու):
8. Ասերտիվ վարք և կոնֆլիկտներ:
9. Որոշումների կայացում:
10. Կենսական խնդիրների (պրոբլեմների) լուծման կարողություններ:
11. Ենթագիտակցության մոբիլիզացման մեթոդներ և տեխնիկաներ:
12. Արդյունավետ ինքնաներկայացման, համոզիչ խոսքի և տպավորիչ ելույթներ ունենալու կարողություններ:
Թեմատիկ մոդուլներից յուրաքանչյուրը բաղկացած է տեսական և գործնական մասերից:
Թրեյնինգին մասնակցելը հնարավորություն է ձեռք բերելու գիտելիքներ և արդյունավետ գործիքներ, որոնք ուղղված են սեփական ներուժն ամբողջությամբ բացահայտելուն և առավելագույն ինքնիրացմանը:
Թրեյնինգը վարում է 21 մասնագիտական և հանրամատչելի գրքերի հեղինակ, թրեյնինգների վարման 18 տարվա փորձ ունեցող հոգեբան Հրաչյա Ամիրյանը:
Թրեյնինգն իրականացվելու է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հոգեբանական դիտարանում` 05.09.2017թ.-ից:
Տևողությունը` 3 ամիս, շաբաթական 2 հանդիպում, (յուրաքանչյուր հանդիպումը 2 ժամ):
Մասնակցության արժեքը 14 000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար:
Մասնակիցներին կտրամադրվեն թրեյնինգի բոլոր նյութերը:
Մասնակիցները կստանան նաև մասնակցության վկայական:
Գրանցվելու համար զանգահարել 093 541375, Հրաչյա Ամիրյան:
Էլ. փոստ hrachamiryan@gmail.com