Գլխավոր էջ





8 Դեկ

Հայտարարություն

Դեկտեմբերի 8, 2023

Տեղեկացնում ենք, որ սկսվել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականի 2024թ. առաջին համարի հոդվածների հավաքագրման գործընթացը։

Հոդվածների ներկայացման ձևաչափին կարող եք ծանոթանալ տեխնիկական պահանջների բաժնում հետևյալ հղմամբ՝ https://katchar.sci.am/index.php/ksp/formatting-guide հղմամբ:

2024թ. առաջին համարում ընդգրկվելու համար հոդվածներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև մարտի 20-ը:


Հոդվածները ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել http://katchar.isec.am/ կայք, այնուհետև անցնել «Հրավիրում ենք հեղինակների» բաժին և սեղմել «ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՈԴՎԱԾ» կոճակը՝ հետևելով հոդվածների ներկայացման ուղեցույցին։


«Կաճառ» գիտական պարբերականի գլխավոր խմբագիրն է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+37410) 56 81 83 (358) հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ հետևյալ էլ.հասցեով՝ katchar@isec.am: