Հայտարարություն
Նոյեմբերի 8, 2023Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնի գործարար վարչարարություն /կառավարում/ մասնագիտության (առկա) առաջին կուրսի ուսանողները հնարավորություն ունեն 2023-2024 ուս․տարվա երկրորդ կիսամյակը ուսանել Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
1. Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ Տնտեսագիտության և կառավարման ամբիոնի գործարար վարչարարություն /կառավարում/ մասնագիտության առաջին կուրսի ուսանող(առկա),
2. Տիրապետել անգլերեն լեզվին՝ լեզուների իմացության եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 23-ը ներառյալ՝ arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝
- Հետաքրքրության (motivation letter) նամակ անգլերեն լեզվով (հիմնավորել, թե ինչու եք ցանկանում ուսանել Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի համալսարանում)
- Ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ`(https://europass.cedefop.europa.eu/)
- Անգլերեն լեզվի հավաստագիր*
- Անձնագրի պատճեն
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:
Ուսուցման լեզուն՝ անգլերեն:
Ուսանողին կտրամադրվի ամսական 800 եվրո կրթաթոշակ և 275 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Բուլղարիայի Սուրբ Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Վելիկո Տիռնովոյի վեբկայքը՝ https://www.uni-vt.bg/eng/
Անգլերեն դասընթացների ցանկը՝ https://erasmus-vtu.bg/en/student-mobility/erasmus-eu-students-studies
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: