Հայտարարություն
Մայիսի 8, 2024ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ լեզվաբանության ամբիոնը հյուրընկալել է 22YR-6B005 «Հայերենի արդի լեզվավիճակի քննություն ռուսական միջավայրում (հայերենը որպես սփյուռքի լեզու և օտար լեզու)» գիտական թեմայի (Թեմայի ղեկավար՝ բ.գ.թ., դոցենտ Մերի Սարգսյան) արտասահմանյան գործընկեր, Սանկտ Պետերբուրգի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի դպրոցի օտար լեզուների դեպարտամենտի դոցենտ, բանասիրական գիտությունների դոկտոր Եվգենի Մոլոդիչենկոյին: Եվգենի Մոլոդիչենկոն իր հետազոտություններով հայտնի է թե՛ ՌԴ-ում, թե՛ արտերկրում: Ըստ «Scopus» շտեմարանի տվյալների՝ նրա h-index-ը 5 է:
Ս.թ. մայիսին ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում գիտնականը հանդես կգա հրապարակային դասախոսություններով (ռուսերեն)՝ հետևյալ թեմաներով.
№ |
Թեմա |
Օր |
ժամ |
1 |
«Метапрагматика и социальные значения/смыслы: Роль идей и инструментов социолингвистики в интерпретации языковых, речевых и культурных феноменов» |
13.05.2024 |
14:30 |
2 |
«Метапрагматика и жанры: Роль идей и инструментов социолингвистики в изучении и преподавании жанров» |
15.05.2024 |
14:30 |
3 |
«Метапрагматика и тексты/дискурсы: Роль идей и инструментов социолингвистики в (критическом) дискурс-анализе» |
23.05.2024 |
14:30 |
Հրապարակային դասախոսությունների մուտքն ազատ է, անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով. https://forms.gle/cyrUZ7wS1KSjATtV6
Դասախոսությունները տեղի կունենան ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ (Երևան, Մարշալ Բաղրամյան 24Դ, 10-րդ հարկ):