Ասպիրանտի Էրազմուս+ փոխանակման ծրագիր
Ապրիլի 1, 2024Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Լիլի համալսարանի (ֆրանսիա) միջև իրականացվող Erasmus+ KA107 շարժունության ծրագիրը հայտարարում է մրցույթ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտների համար:
Ծրագիրը մրցութային կարգով հնարավորություն է ընձեռում 2024-2025 ուս տարում ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի ասպիրանտներին 2-3 ամիս տևողությամբ հետազոտություն իրականացնել Լիլի համալսարանում:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս/թ ապրիլի 15-ը ներառյալ PDF ձևաչափով /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ուղարկել ստորև պահանջվող փաստաթղթերը հետևյալ էլ. հասցեներին՝ ella.papikyan@isec.am և lilit.sargsyan@isec.am:
Վերնագրում նշել՝ "Erasmus+ 2024 PhD mobility application".
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
- Ինքնակենսագրական (ձևը տես կից՝ Europass CV)
- Երաշխավորագիր գիտական ղեկավարից
- Մոտիվացիոն նամակ
- Հետազոտական պլան
- Տեղեկանք ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրայի բաժնից
Լիլի համալսարանի վեբկայքը՝ https://international.univ-lille.fr/en/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն՝ արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: