Գլխավոր էջ





30 Օգս

Հայտարարություն ուսանողների վարձավճարի փոխհատուցման վերաբերյալ

Օգոստոսի 30, 2022

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի 2021-2022 ուստարում մագիստրատուրան ավարտած և առանց ակադեմիական պարտքի հաջորդ կուրս փոխադրված ուսանողները վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման համար դիմումները կարող են դեկանատ ներկայացնել ս/թ սեպտեմբերի 1-ից 15-ը ներառյալ՝ իրենց հետ ունենալով անհրաժեշտ փաստաթղթերը՝

1. անձը հաստատող փաստաթուղթը (պատճենը),

2. հանրային ծառայության համարանիշը (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),

3. բանկային տվյալները (բանկի անվանումը և հաշվեհամարը)

ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ դեկանատ

Հեռ.՝ 060-623601-369

30.08.2022 թ.