Գլխավոր էջ





6 Հլս

Հեռավար դասընթացների երրորդ փուլի մեկնարկ

Հուլիսի 6, 2015

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է հեռավար դասընթացների մեկնարկը /կրկնվում են առաջին փուլի դասընթացները/:

Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը (մինչև ս.թ. հուլիսի 10-ը ներառյալ).

  • • Այցելե՛ք ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի հեռավար ուսուցման հարթակ՝ vle.sci.am,
  • • Գրանցվե՛ք ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հեռավար ուսուցման հարթակում հետևյալ հղումով՝ https://vle.sci.am/moodle/login/index.php,
    • Այնուհետև հետևյալ դասընթացներից ընտրեք այն դասընթաց(ներ)ը, որոնց ցանկանում եք մասնակցել (կարող եք ընտրել առավելագույնը երեք դասընթաց)՝
  • Մարքեթինգի հիմունքներ
  • Նախագծերի կառավարում և մշակում
  • Ինտերնետ մարքեթինգ
  • Լինուքս օպերացիոն համակարգի բազային դասընթաց
  • Գործարար կառավարում
  • Գործարար ռուսերեն
  • Իրավաբանական անգլերեն
  • Ընդհանուր անգլերեն
  • Գործարար անգլերեն
  • Պրակտիկ մենեթմենթ
  • distance@isec.am էլեկտրոնային  հասցեին  ուղարկեք  Ձեր անձնագրի  բարձրորակ պատճեն, դիպլոմի պատճեն, կոնտակտային հեռախոսահամարը, ինչպես նաև այն դասընթաց(ներ)ի անվանումները, որոնց  ցանկանում եք մասնակցել:
    • Ընտրվելու դեպքում մինչև ս.թ. հուլիսի 17-ը Ձեր էլեկտրոնային փոստին կստանաք դասընթացներին Ձեր մասնակցությունը հաստատող նամակ՝ հետագա քայլերի ցուցումներով:
    Կհաստատվի միայն սահմանված ժամկետում և բոլոր քայլերը ճշգրիտ կատարած դիմորդների մասնակցությունը:

Ուշադրություն՝ դասընթացների մասնակցությունը անվճար է, դասընթացների ավարտական հավաստագրերը տրվում են վճարովի հիմունքներով՝ 3000 ՀՀ դրամ: