Հայտարարություն
Հոկտեմբերի 31, 2022Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսանել Լյուվենի կաթոլիկ համալսարանում, Բելգիա:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Արևելագիտություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանող,
- ներկայացնել ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
- տիրապետել ֆրանսերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 10-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝
- մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Լյուվենի կաթոլիկ համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
- լեզվի հավաստագիր (առկայության դեպքում),
- անձնագրի պատճեն:
Ուսուցման լեզուներն են՝ ֆրանսերեն և անգլերեն
Գնահատման չափանիշներն են՝
- Միջանկյալ քննությունների արդյունքները,
- Լեզուների իմացությունը (ֆրանսերեն և անգլերեն),
- Բակալավրի ՄՈԳ-ը:
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար ճանապարհածախսը հոգալու համար:
Լյուվենի կաթոլիկ համալսարանի վեբկայքը տես՝ https://uclouvain.be/fr/facultes/fial
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: