Հայտարարություն
Հոկտեմբերի 30, 2019Բիզնեսի կառավարման լաբորատորիան (Business Management Lab) հրավիրում է Բրենդինգի (Branding)՝ մասնագիտական դասընթացի: Դասընթացը նախատեսված է գործարարների, մարքեթինգի ոլորտի մասնագետների, բրենդ մենեջերների, ուսանողների, ինչպես նաև այս ոլորտով հետաքրքրված բոլոր անձանց համար:
Դասընթացը բաղկացած է 6 դասից, յուրաքանչյուրը 1,5 ժամ տևողությամբ՝ շաբաթական 2 օր` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին ժամը 18:00 - 19:30, դասընթացի սկիզբը՝ ս/թ նոյեմբերի 18-ին: Դասընթացի շրջանակում կներկայացվեն հետևյալ թեմաները.
Բրենդի դերը ժամանակակից մարքեթինգային համակարգում ,
Բրենդի առանձնահատկությունները և դասակարգումը,
Բրենդի ձևավորման գործընթացը,
Նեյմինգ և ռեբրենդինգ,
Բրենդի տեղայնացումը,
Բրենդի կառավարման ռազմավարությունները,
Բրենդի և կորպորատիվ իմիջի փոխառնչությունը:
Դասընթացը կվարի «Բրենդի կառավարում», «Մարքեթինգի կառավարում» և «Գովազդ, PR,Մարքեթինգ» մասնագիտական գրքերի հեղինակ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կարեն Սարգսյանը:
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության, իսկ ավարտական քննությունը բարեհաջող հանձնածներին՝ դասընթացի ավարտական հավաստագիր և կնվիրվի մասնագիտական գիրք։
Դասընթացի արժեքն է 30000 դրամ:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազկային կենտրոնի ուսանողների և շրջանավարտների համար գործում է 30% զեղչ:
Դասընթացին գրանցվելու համար հետևել հետևյալ հղմանը՝ http://bit.ly/2N4qYpO
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 5919 44, 060 62 35 20