ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2020-2021 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելություն
Մայիսի 26, 2020ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան հայտարարում է 2020-2021 ուստարվա
ասպիրանտուրայի ընդունելություն` առկա ուսուցմամբ, անվճար հիմունքով հետևյալ մասնագիտություններով`
Մաթեմատիկայի ինստիտուտ - Մաթեմատիկական անալիզ
Մեխանիկայի ինստիտուտ - Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա
Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ - Հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
- Մաթեմատիկական մոդելավորում, թվային մեթոդներ և ծրագրերի համալիրներ
Բյուրականի աստղադիտարան - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն
ԻԿՐԱՆԵՏ կենտրոն ՄԿ - Աստղաֆիզիկա, ռադիոաստղագիտություն
Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ- Երկրաֆիզիկա, օգտակար հանածոների որոնման մեթոդներ
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ - Լազերային ֆիզիկա,
- Կոնդենսացված վիճակի ֆիզիկա
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ - Կոնդենսացված վիճակի ֆիզիկա
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ - Կիսահաղորդիչների ֆիզիկա
Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտ - Անօրգանական նյութերի տեխնոլոգիա
Երկրաբանական գիտությունների ինստիտուտ - Ընդհանուր երկրաբանություն
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ - Ֆիզիկական քիմիա
Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ- Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա
«Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ - Միկրոբիոլոգիա, կենսատեխնոլոգիա
Ֆիզիոլոգիայի ինստիտուտ - Մարդու և կենդանիների ֆիզիոլոգիա
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն - Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, էկոլոգիա
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ - Մոլեկուլային և բջջային կենսաբանություն
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն - Երկրաբնապահպանություն
Պատմության ինստիտուտ - Հայոց պատմություն
Արևելագիտության ինստիտուտ - Համաշխարհային պատմություն, միջազգային հարաբերություններ
Հնագիտության և ազգագրության ինստիտուտ – Հնագիտություն,
- Ազգագրություն
Գրականության ինստիտուտ - Արտասահմանյան գրականություն
Լեզվի ինստիտուտ - Հայոց լեզու
Արվեստի ինստիտուտ – Ճարտարապետություն և ճարտարապետության դիզայն
Տնտեսագիտության ինստիտուտ - Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում
Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ - Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն - Հնագիտություն
Գիտակրթական միջազգային կենտրոն - Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում
Դիմումներն ընդունվում են հունիսի 1-ից մինչև ս.թ. հունիսի 24-ը ներառյալ (ժ.10.00-15.00 Մ.Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ, ասպիրանտուրայի բաժին):
Ընդունելության քննությունը մասնագիտական առարկայից անցկացվելու է հունիսի 25 -ից հունիսի 30-ը ներառյալ:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` Երևան, Մարշալ Բաղրամյան 24դ, 10-րդ հարկ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ հիմնարար գրադարանի մասնաշենք) Հեռախոս` 060-62-36-01: