Գլխավոր էջ





25 Մար

Հայտարարություն

Մարտի 25, 2021

Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս.թ. նոյեմբերի 11-ից 13-ը Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում տեղի Է ունենալու «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝


  • Մաթեմատիկական գիտություններ
  • Բնագիտական գիտություններ
  • Տեխնիկական գիտություններ
  • Աշխարհագրական գիտություններ
  • Տնտեսագիտություն
  • Հումանիտար գիտություններ
  • Հասարակական գիտություններ
  • Դասավանդման մեթոդիկաներ


Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը և անգլերենը (համաժամանակյա թարգմանությամբ):

Գիտաժողովին առկա կամ հեռավար մասնակցելու համար անհրաժեշտ է
մինչև 2021 թ.- սեպտեմբերի 20-ը լրացնել մասնակցության հայտը էլեկտրոնային համակարգով, որը հասանելի է հետևյալ հղումով՝ http://shsu.am/online-registration2021/, ինչպես նաև shsu.science@gmail.com էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումների համապատասխան հոդվածներն՝ ըստ ներկայացվող չափանիշների՝ http://shsu.am/article-preparation-standards-2021/: Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման, և արդյունքում դրական կարծիքի արժանացածները տպագրվելու են ՇՊՀ-ի Գիտական տեղեկագրի հատուկ համարում՝ նվիրված միջազգային գիտաժողովին:

Կից ներկայացվում է հայտարարությունը: