Գլխավոր էջ





25 Հլս

Հայտարարություն

Հուլիսի 25, 2019

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային  հանձնաժողովի

2019 թվականի «հուլիսի»  «25»  N1 որոշմամբ

 

Ընթացակարգի  ծածկագիրը` ԳԱԱԳԿՄԿ -19/01

 

Պատվիրատուն`  «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը, որը գտնվում է ք. Երևան, 24դ, Մ. Բաղրամյան հասցեով, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Միկրոանալիզի համակարգով ռաստրային էլեկտրոնային մանրադիտակի  մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) "Modernization of Environment Protection Studies Programmes for Armenia and Georgia" no. 598232-EPP-1-20I8-I-ITEPPKA2-CBHE-JP ծածկագրով Erasmus+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որըն ազատված է ԱԱՀ-ից և մաքսային հարկից:

Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 12-00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Ընթացակարգի  հայտերն անհրաժեշտ է ներկայացնել    ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն», փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը  12-00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն»,  2019թ. օգոստոսի 1-ին ժամը  12-00-ին։  

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել `

                                   

 Հեռախոս՝ 055-24-07-42, 091-143-506


Էլ. փոստ՝ gevorg.tepanosyan@cens.am

 

Պատվիրատու             «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ

Մանրամասները՝ տես կից ֆայլում