Գլխավոր էջ





23 Սեպ

Հայտարարություն

Սեպտեմբերի 23, 2020

Հարգելի՛ ուսանողներ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 2-ին տեղի կունենա ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությունը կանցկացվի ԳԿՄԿ 4-րդ հարկի 4.7 լսարանում, ժամը 13:00-ին:

Ընտրությանն իրենց թեկնածությունը կարող են առաջադրել ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդամները կամ ակտիվ և բարձր առաջադիմությամբ սովորող ուսանողները:

Ընտրությունն անցկացվելու է փակ քվեարկությամբ՝ ԳԿՄԿ պաշտոնական կնիքով հաստատված քվեաթերթիկներով: Քվեարկելու իրավունք ունեն ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդամները և ակտիվ ուսանողները:

Թեկնածություն առաջադրելու վերջնաժամկետն է  ս.թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:  Գրանցվելու համար կարող եք դիմել ԳԿՄԿ հանրային կապերի և կարիերայի բաժին (4-րդ հարկ) կամ ՈւԳԸ –ը: