Գլխավոր էջ





21 Մար

Հայտարարություն

Մարտի 21, 2019

Հարգելի՛ ուսանողներ, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ hանրային  կապերի և կարիերայի բաժինը տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 27-ին տեղի կունենա ԳԿՄԿ ուսանողական խորհրդի նախագահի ընտրություն: Ընտրությունը կանցկացվի ԳԿՄԿ 4-րդ հարկի 4.2 լսարանում ժամը 16:00:

Ընտրությանն իրենց թեկնածությունը կարող են առաջադրել ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդամ հանդիսացող ուսանողները:

Ընտրությունն անցկացվելու է փակ քվեարկությամբ՝ ԳԿՄԿ պաշտոնական կնիքով հաստատված քվեաթերթիկներով: Քվեարկելու իրավունք ունեն ԳԿՄԿ ուսանողական խորհրդի անդամները:

Թեկանածության առաջադրման վերջնաժամկետը ս.թ. մարտի 22-ն է:

Գրանցվելու համար դիմել ԳԿՄԿ hանրային  կապերի և կարիերայի բաժին (4-րդ հարկ):