Հայտարարություն
Նոյեմբերի 19, 2018ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Արևելագիտության ամբիոնի և ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի շրջանավարտների հետ կապի և զբաղվածության բաժինը և ՈւԳԸ-ն անց են կացնում «Արդի տարածաշրջանային հիմնախնդիրներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով մասնագիտական դասընթացների երրորդ հոսքը:
Դասախոսություններով հանդես կգան՝
Նոյեմբերի 23 - բ.գ.թ. Արմեն Իսրայելյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Իրանի նախագահ Հասան Ռուհանիի կառավարության առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները»:
Նոյեմբերի 24 - պ.գ.թ. Քրիստինե Մելքոնյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հայկական հարցի հոլովույթը 1940-ական թթ.-ից մինչև արդի փուլը»:
Նոյեմբերի 28 - պ.գ.թ. Բենաիմին Մաիլյան (ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ), թեմա՝ «Հետխորհրդային Վրաստանի արտաքին քաղաքականության առանձնահատկությունները՝ աբխազական և հարավօսական հիմնահարցերի համատեքստում»:
Նոյեմբերի 29 - պ.գ.թ. Լիանա Մամյան (Երևանի պետական համալսարան), թեմա՝ «Արցախյան հիմնախնդրի կարգավորումը ամերիկահայ լոբբիստական կազմակերպությունների գործունեության առանցքում»:
Դեկտեմբերի 1 - Ծաղկանուշ Միրզոյան (Հայաստանի ազգային ագրարային համալսարան), թեմա՝ «Տարածաշրջանային կլիմայական փոփոխությունները և բնակչության պարենային անվտանգության հիմնախնդիրները»:
Դասընթացները տեղի կունենան նոյեմբերի 23, 24, 28, 29-ին և դեկտեմբերի 1-ին, ժամը 18:30-ին, Գիտակրթական միջազգային կենտրոնի (Բաղրամյան 24դ, Հիմնարար գրադարանի շենք) 2-րդ հարկի 2.1 լսարանում: