Գլխավոր էջ





18 Հոկ

Հայտարարություն

Հոկտեմբերի 18, 2021

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանություն և բնօգտագործում», «Գործարար վարչարարություն» և «Հանրային կառավարում» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները կարող են 2021-2022 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Իտալիայի Տուշայի համալսարանում:

Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանություն և բնօգտագործում», «Գործարար վարչարարություն» կամ «Հանրային կառավարում» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանող /առկա/
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ), 
  • տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան
  • իտալերեն լեզվի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն

 

Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի  31-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

 

  • մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Տուշայի համալսարանում
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (միայն Europass ձևաչափով)
  • անգլերեն լեզվի հավաստագիր (առկայության դեպքում)
  • անձնագրի պատճե



Ուսուցման լեզուներն են՝ անգլերեն և իտալերեն:

Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերեն լեզվով:

 

Գնահատման չափանիշներն են՝

  • Միջանկյալ քննությունների արդյունքներ
  • Լեզվի իմացություն
  • Բակալավրի ՄՈԳ

 

Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:


Տուշայի համալսարանի վեբկայքը տես՝  http://www.unitus.it/ 


Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: