5 Փտր
Հայտարարություն
Փետրվարի 5, 2018ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի Տնտեսագիտական լաբորատորիան գործարարներին, ուսանողներին, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին և այլ հետաքրքրված անձանց առաջարկում է տնտեսագիտության և կառավարման ոլորտներում մասնագիտական ունակությունների բարձրացման և վերապատրաստման դասընթաց-թրեյնինգներ հետևյալ թեմաներով․
- Մարքեթինգային ժամանակակից գործիքներ և բրենդի կառավարում
- Հաշվապահական հաշվառում
- Ֆինանսական կառավարում
- Նորարարությունների ներդրումներ
- Թվային մարքեթինգ և կրեատիվ մտածելակերպ
- Մրցակցային միջավայրի կարգավորման առանձնահատկություններ
- PR տեխնոլոգիաներ
- Անձնակազմի կառավարում
- Ժամանակի կառավարում
- Հարկային օրենսդրության փոփոխությունների ներկայացում
- Կրիպտոարժույթների և բլոկչեյնի առանձնահատկությունները
- MS Office 2016
- ԼաՏեԽ (Latex)
Մեկ դասընթացի արժեքն է 30000 դրամ: Դասընթացների տևողությունը 3 շաբաթ է, ընդամենը՝ 6 պարապմունք: Դասընթացի մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր: ՀՀ ԳԱԱ ուսանողներին և աշխատակիցներին կտրամադրվեն 25 տոկոս զեղչ:
Դասընթացներին գրանցվելու համար սեղմեք այստեղ կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով. 099 59 19 44, 060 62 35 19 /349/