Գլխավոր էջ





17 Սեպ

«Արաբական Միացյալ Էմիրությունների պատմության և քաղաքակրթության մի քանի հարցերի շուրջ» խորագրով զեկուցում

Սեպտեմբերի 17, 2019

Ս.թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը հյուրընկալելու է Արաբական Միացյալ Էմիրությունների համալսարանի (United Arab Emirates University) Պատմության և հնագիտության ֆակուլտետի դասախոս դր. Ահմադ բին Սարային: Վերջինս հանդես կգա զեկուցմամբ՝ «Արաբական Միացյալ Էմիրությունների պատմության և քաղաքակրթության մի քանի հարցերի շուրջ» խորագրով:

Դասախոսությանը ներկա կլինի ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն պրն. Մուհամադ Ալ-Զաաբին: Աշխատանքային լեզուները՝ արաբերեն, անգլերեն, հայերեն:

Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Հասցե՝ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, Մ. Բաղրամյան, 24/4, 11-րդ հարկ: