16 Փտր
Հայտարարություն
Փետրվարի 16, 2021Հարգելի՛ գործընկերներ
Սիրով տեղեկացնում եմ, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կաճառ» գիտական պարբերականը, որը լույս է տեսնում տարին երկու անգամ պարբերականությամբ, ընդգրկվել է ԲՈԿ-ի համար ընդունելի գիտական պարբերականների ցուցակում:
Պարբերականի յուրաքանչյուր հրատարակությունը ներառելու է երկու պրակ՝ հասարակագիտական և բնագիտական ուղղվածություններով: Հոդվածները ընդունվում են բացառապես անգլերենով: Հոդվածների ներկայացման ձևաչափին կարող եք ծանոթանալ http://katchar.isec.am/ կայքում:
2021 թ. առաջին համարում ընդգրկվելու համար հոդվածները պետք ներկայացվեն մինչև մարտի 30-ը: Հոդվածի ծավալը չպետք է գերազանցի 10 էջը:
«Կաճառ» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր
հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Նաիրա Հակոբյան