Գլխավոր էջ





16 Հոկ

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի մրցույթ՝ Կրակովի մանկավարժական համալսարան, Լեհաստան

Հոկտեմբերի 16, 2018

Էրազմուս+ կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի «Բնապահպանության և բնօգտագործման» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կարող են 2018-2019 ուստարվա երկրորդ կիսամյակը սովորել Կրակովի մանկավարժական համալսարանում:



Մասնակցության համար անհրաժեշտ է՝

  • Լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման» մասնագիտության առաջին կուրսի ուսանող /առկա/,
  • Տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,



Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 25-ը ներառյալ՝  arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/ ՝

  • Մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանում ուսանել Կրակովի մանկավարժական համալսարանում,
  • ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (Europass ձևաչափ),
  • Անգլերեն լեզվի հավաստագիր*,
  • անձնագրի պատճե:



Ուսուցման լեզուն՝ անգլերեն:


Փաստաթղթային փուլն հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց:
*Անգլերեն լեզվի հավաստագիր չունենալու դեպքում հարցազրույցն անցկացվելու է անգլերեն լեզվով:

Գնահատման չափանիշներն են՝

  • Լեզվի իմացություն
  • Բակալավրի ՄՈԳ
  • Միջանկյալ քննությունների արդյունքներ



Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:

Կրակովի մանկավարժական համալսարանի վեբկայքը՝ http://www.up.krakow.pl/en/

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: