Հայտարարություն
Ապրիլի 16, 2021Հարգելի ուսանողներ, ասպիրանտներ և դասախոսներ,
ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ի տնտեսագիտության ամբիոնը և ազգային հետազոտական և կրթական ցանցը ASNET-AM-ը գիտական և կրթական համայնքի համար ս.թ. մայիսի 1-ից կազմակերպում են 10 շաբաթ տևողությամբ «Տվյալագիտության դասընթացներ» շարքից «Տվյալների վերլուծություն R միաջավայրում սկսնակների համար» դասընթացը:
Տվյալների մեծամասշտաբ հավաքագրումը, գրագետ ներկայացումն ու վերլուծությունը խիստ արդիական են և վերլուծության արդյունքում տվյալներից թաքնված օրիչափությունները գտնելու, անհրաժեշտ ինֆորմացիան կորզելու հմտությունները լայն պահանջարկ ունեն մասնագիտական բազմաթիվ ոլորտներում: Տվյալագիտությունը լայն բնագավառ է, որի մի մասն է կազմում վիճակագրությունը:, տվյալների վիճակագրական վերլուծությունը:
Վերլուծություն իրականացնելու գործիք է R ծրագրավորման լեզուն, որն ի սկզբանե ստեղծվել է վիճակագրական վերլուծություններ իրականացնելու համար և վերլուծաբանների շրջանում ամենատարածված ծրագրավորման լեզուներից մեկն է: R-ում իրականացված են գործնական բոլոր վիճակագրական մեթոդները՝ ինչպես դասական, այնպես էլ գերժամանակակից: Շատ և շատ ընկերություններ, օրինակ, GOOGLE, UBER, FACEBOOK, TWITTER, IBM, MICROSOFT, ներկայումս օգտագործում են այս լեզուն:
Դասընթացի ավարտին.
1) կունենաք վիճակագրության և տվյալների վերլուծության ընդհանուր գիտելիքներ
2) կկարողանաք օգտագործել R ծրագրավորման լեզուն տվյալների վերլուծության համար , ինչպես նաև այլ հաշվարկներ կատարելու համար
3) կտիրապետեք տվյալների նախապատրաստման, խմբագրման, մաքրման, տվյալներից ընդհանուր տեղեկություն ստանալու և վիզուալիզացման հմտություններին
4) կծանոթանաք տվյալների վերլուծության մի քանի կարևոր մեթոդներին և կտիրապետեք կիրառման ալգորիթմներին
5) կկարողանաք ճիշտ մեկնաբանել ստացված արդյունքները
Դասընթացին գրանցվելու համար՝ https://forms.gle/iRBY4vzk9pgNGo1V6