Գլխավոր էջ





15 Դեկ

Հայտարարություն

Դեկտեմբերի 15, 2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային  հանձնաժողովի

2020 թվականի «դեկտեմբերի»  «15»  N1 որոշմամբ

Ընթացակարգի  ծածկագիրը` ԳԱԱԳԿՄԿ -21/01

 

Պատվիրատուն`  «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը, որը գտնվում է ք. Երևան, 24դ, Մ. Բաղրամյան հասցեով, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:

Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Բարձրաէֆեկտիվ հեղուկային քրոմատագրային համակարգի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) "Modernization of Environment Protection Studies Programmes for Armenia and Georgia" no. 598232-EPP-1-20I8-I-ITEPPKA2-CBHE-JP ծածկագրով Erasmus+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որըն ազատված է ԱԱՀ-ից և մաքսային հարկից:

Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:

Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։

Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 16-00-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։

Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։

Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։

Ընթացակարգի  հայտերն անհրաժեշտ է ներկայացնել    ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն», փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը  16-00-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:

Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն»,  2020թ. դեկտեմբերի 22-ին ժամը  16-00-ին։  

 

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել `

Հեռախոս 096-760-770, 091-143-506

Էլ. փոստ david.pipoyan@cens.am

Պատվիրատու             «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ

Բարձրաէֆեկտիվ հեղուկային քրոմատագրային համակարգի ձեռքբերման նպատակով  հայտարարված մրցույթի հրավերի ամբողջական փաթեթը հրապարակված է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պաշտոնական վեբկայքում՝ www.isec.am


Մանրամասները՝ տես կից ֆայլում