Հայտարարություն
Մայիսի 13, 2016Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախությամբ հայտնում ենք Ձեզ, որ մինչև 2016 թ. առաջին կեսի ավարտը Հայաստանը կասոցացվի ԵՄ գիտության և նորարարության «Հորիզոն 2020» ծրագրին, և Հայաստանի գիտական կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն 2020» ծրագրի գրեթե բոլոր մրցույթներին, ինչպես նաև հանդես գալ որպես նախագծերի համակարգող:
Այս իրադարձության կապակցությամբ ս. թ. հունիսի 3-ին “FP7 IncoNet EaP” նախագծի շրջանակներում ՀՀ ԳԱԱ-ն «Հորիզոն 2020»-ին նվիրված տեղեկատվական օր կանցկացնի:
Միջոցառումը ուղղված կլինի «Հորիզոն 2020»-ին ասոցացված երկրների մասնակցության հնարավորություններին և հատուկ կշեշտի էներգետիկայի և բնապահպանության ոլորտների, ինչպես նաև ՓՄՁ-ների մասնակցության և Ձեռնարկությունների եվրոպական ցացնի միջոցով տեխնոլոգիաների փոխանցման և միջազգային համագործակցության հաստատման հնարավորությունները:
Կներկայացվեն նաև Մարի Սկլոդովսկա Կյուրի կրթաթոշակները:
Տեղեկատվական օրվա օրակարգը կուղարկվի միջոցառմանը գրանցվելուց հետո:
Գրանցվելու համար խնդրում ենք այցելել մեր կայք՝ http://h2020.sci.am/news/21.htm:
Գրանցման վերջնաժամեկտը 2016 թ. մայիսի 25-ն է: