Գլխավոր էջ





11 Մայ

Հայտարարություն

Մայիսի 11, 2016

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի «Տուրիզմի կառավարում»  մասնագիտության մագիստրանտները  հունիսի 6-13-ը Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանում կմասնակցեն զբոսաշրջության  մաստեր կլաս դասերի: Դասախոսության ընթացքում կծանոթանան  Ռուսաստանի Դաշնության զբոսաշրջության ենթակառուցվածքին, կուսումնասիրեն զբոսաշրջության հիմնական տեսակները, ինչպես նաև մանրամասն կվերլուծեն  հյուրանոցային ձեռնարկությունների գործունեությունը:
Ծրագրի շրջանակներում այցելություններ կկազմակերպվեն Մոսկվայի առաջատար հյուրանոցներ, որտեղ մագիստրանտները կծանոթանան ինչպես հյուրանոցների ծառայություններին, այնպես էլ դրանք տուրիստական շուկայում առաջարկելու և վաճառելու մեթոդներին:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտների համար դասընթացները կանցկացնեն Ռուսաստանի տուրիզմի և սերվիսի պետական համալսարանի «Տուրիզմի» ամբիոնի լավագույն մասնագետները: Ազատ ժամանակ մագիստրանտները կայցելեն նաև Մոսկվայի պատմամշակութային տեսարժան վայրեր, թանգարաններ, ցուցահանդեսներ, թատրոններ: