Հայտարարություն
Փետրվարի 14, 2019ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ ԲԻԶՆԵՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆ (BUSINESS MANAGEMENT LAB) հրավիրում է Մարդկային ռեսուրսների կառավարման( HRM) մասնագիտական խորացված դասընթացի:
Դասընթացը նախատեսված է՝ մասնավոր և հանրային կազմակերպությունների կառավարիչների, մարդկային ռեսուսների կառավարման ոլորտում աշխատող մասնագետների, գործարարների, ուսանողների, ինչպես նաև նշված թեմայով հետաքրքրված բոլոր անձանց համար:
Դասընթացը բաղկացած է 6 դասից, շաբաթական 2 օր՝ երեքշաբթի և ուրբաթ, յուրաքանչյուրը 2 ժամ տևողությամբ՝ 17.30-19.30:
Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները.
- Մարդկային ռեսուրսների կառավարման դերը և առանձնահատկությունները ժամանակակից կազմակերպությունում
- ՄՌԿ քաղաքականություն
- ՄՌԿ ռազմավարություն
- ՄՌ պլանավորում
- ՄՌ հավաքագրում և ընտրություն
- ՄՌ վերապատրաստում
Դասընթացի ավարտին բոլոր մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր, իսկ ավարտական քննությունը (հարցազրույցը) բարեհաջող անցած մասնակիցները կստանան ավարտական հավաստագիր:
Դասընթացին մասնակցության արժեքը 35000 դրամ է:
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ հետևելով հետևյալ հղմանը՝ https://goo.gl/forms/Mlo8vfPrDuoe9bez1
Հարցերի դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 099 5919 44, 060 62 35 20 (349)