Գլխավոր էջ





13 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 13, 2020

2020-2021  ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների համար /ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայի 2019-2020 ուստարվա շրջանավարտների համար կազմակերպվում են անվճար նախապատրաստական դասընթացներ և քննություններ «Օտար լեզու» /անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն/ և  «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից:

Մասնակցության համար անհրաժեշտ է ցուցակագրվել Կենտրոնի ուսումնական մասում մինչև ս/թ փետրվարի 17-ը ներառյալ:

Մրցույթով ընտրված դիմորդները համապատասխան խմբերում ընդգրկվելու համար Հայաստանի Ամերիկյան համալսարանում կմասնակցեն անգլերեն լեզվի թեստավորման ս/թ փետրվարի 24-ին, ժ. 15.30-ին :

Դիմորդները Հայաստանի Ամերիկյան համալսարան ներկայանան անձնագրով:


Թեստավորմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախօրոք գրանցվել Հայաստանի Ամերիկյան համալսարանի կայքում` im.aua.am` համաձայն ուղեցույցի։