Հայտարարություն
Հոկտեմբերի 10, 2022Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակներում ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Գործարար վարչարարություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները կարող են 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակը ուսանել Իտալիայի Տուշայի համալսարանում:
Մասնակցության համար անհրաժեշտ է՝
- լինել ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Իրավագիտություն» կամ «Գործարար վարչարարություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանող /առկա/,
- ներկայացնել ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
- տիրապետել անգլերեն լեզվին՝ Լեզուների Եվրոպական շրջանակի B2 մակարդակին համապատասխան,
- «Գործարար վարչարարություն» ուսանողների համար նաև իտալերեն լեզվի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Մրցույթի առաջին փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը ներառյալ՝ ella.papikyan@isec.am և arusyak.harutyunyan@isec.am էլեկտրոնային հասցեներին ուղարկել հետևյալ փաստաթղթերը /որպես մեկ pdf փաստաթուղթ/՝
- մոտիվացիոն նամակ անգլերեն լեզվով, թե ինչու եք ցանկանաում ուսանել Տուշայի համալսարանում,
- ինքնակենսագրություն անգլերեն լեզվով (պարտադիր Europass ձևաչափով),
- անգլերեն լեզվի հավաստագիր (առկայության դեպքում),
- անձնագրի պատճեն:
Ուսուցման լեզուներն են՝
«Իրավագիտություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են անգլերեն լեզվով:
«Գործարար վարչարարություն» մասնագիտության դասընթացներն իրականացվում են իտալերեն լեզվով:
Ուսուցողական և օժանդակ նյութերը բոլոր ուսանողներին տրամադրվում են անգլերեն լեզվով:
Փաստաթղթային փուլը հաղթահարած մասնակիցների հետ կանցկացվի բանավոր հարցազրույց անգլերեն լեզվով:
Գնահատման չափանիշներն են՝
- Միջանկյալ քննությունների արդյունքները:
- Լեզվի իմացությունը (անգլերեն):
- «Գործարար վարչարարություն» մասնագիտության ուսանողների համար՝ նաև իտալերեն լեզվի իմացությունը:
- Բակալավրի ՄՈԳ-ը:
Ուսանողին կտրամադրվի ամսական 850 եվրո կրթաթոշակ և 360 եվրո գումար` ճանապարհածախսը հոգալու համար:
Տուշայի համալսարանի վեբկայքը տես՝ http://www.unitus.it/
Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, Արտաքին կապերի բաժին, հեռախոս՝ 060-62-35-98: