Գլխավոր էջ





9 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 9, 2021

Առաջին հանդիպում - 16.02.2021 12:00 Քոլոքվիում - Colloquium

Չդատապարտելով կոռուպցիան աշխատավայրում․

Ի՞նչ դեր են խաղում մաքիավելիզմը, աշխատանքային փորձը և արդարացումը[1]


Համառոտագիր


Կոռուպցիան շարունակում է մնալ նշանակալի մարտահրավեր միջազգային ակտիվ ընկերությունների համար։ Այս զեկուցման մեջ մենք խնդիր ենք դրել ուսումնասիրել կոռուպցիայի անհատական և սոցիոմշակութային նախադրյալները կազմակերպություններում։ Մասնավորապես նպատակ ենք հետապնդել բացահայտելու կապը մաքիավելիզմի, կոռումպացված միջավայրում ունեցած աշխատանքային փորձի, արդարացման և գործարարների կոռուպցիայի հանդեպ ունեցած վերաբերմունքի միջև։ Էմպիրիկ վերլուծությունը հիմնված է 169 մասնագետի պատասխանների վրա։

Կարճ ինքնակենսագրական


Արամ Սիմոնյանը տնտեսագիտության թեկնածու, դոցենտ է և աշխատում է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում՝ որպես տնտեսագիտության ամբիոնի վարիչ։ Նրա հետազոտության շրջանակը ներառում է հակակոռուպցիոն ռազմավարությունների ուսումնասիրությունը սոցիոտնտեսական տեսանկյունից Եվրոպայում։

Տիրապետելով ութ լեզուների՝ նա գիտահետազոտական այցեր է կատարել եվրոպական մի շարք համալսարաններ, ինչպես նաև եղել է Weiser- ի պրոֆեսիոնալ աշխատակից (Weiser Professional Fellow) Ջերալդ Ֆորդի հանրային քաղաքականության դպրոցում (Gerald Ford School of Public Policy) և Ֆուլբրայթի գիտնական Միչիգանի համալսարանի Ռոսի բիզնեսի դպրոցում  (Fulbright Scholar at the Ross School of Business) ։



[1] Բնօրինակը անգլերեն է: