Հայտարարություն
Փետրվարի 16, 2021ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԳՆԱՆՇՄԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտարարության սույն տեքստը հաստատված է մրցույթային հանձնաժողովի
2021 թվականի «փետրվարի» «12» N1 որոշմամբ
Ընթացակարգի ծածկագիրը` ԳԱԱԳԿՄԿ -21/04
Պատվիրատուն` «ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկը, որը գտնվում է ք. Երևան, 24դ, Մ. Բաղրամյան հասցեով, հայտարարում է գնանշման հարցում, որն իրականացվում է մեկ փուլով:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել չորացման պահարանի մատակարարման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր) "Modernization of Environment Protection Studies Programmes for Armenia and Georgia" no. 598232-EPP-1-20I8-I-ITEPPKA2-CBHE-JP ծածկագրով Erasmus+ կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում, որըն ազատված է ԱԱՀ-ից և մաքսային հարկից:
Ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի սույն ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեցող անձանց, ինչպես նաև մասնակիցներին ներկայացվող որակավորման չափանիշներն ու այդ չափանիշների գնահատման համար ներկայացվելիք փաստաթղթերը սահմանված են սույն ընթացակարգի հրավերով:
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով։
Ընթացակարգի հրավերը թղթային ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` 7-րդ օրը ժամը 16-30-ն։ Ընդ որում, թղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է թղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար այդպիսի պահանջ ստանալուն հաջորդող առաջին աշխատանքային օրը։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումը ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն», փաստաթղթային ձևով մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 7-րդ օրվա ժամը 16-30-ն: Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
Հայտերի բացումը տեղի կունենա ք. Երևան, Աբովյան 68 հասցեով՝ «ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղակայված ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ «Բնապահպանության և բնօգտագործման ամբիոն», 2021թ. փետրվարի 23-ին ժամը 16-30-ին։
Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել `
Հեռախոս 055-240-742, 091-143-506
Էլ. փոստ gevorg.tepanosyan@cens.am
Պատվիրատու «ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկ
Չորացման պահարանի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթի հրավերի ամբողջական փաթեթը հրապարակված է ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ պաշտոնական վեբկայքում՝ www.isec.am