Գլխավոր էջ





22 Փտր

Հայտարարություն

Փետրվարի 22, 2022

Տեղեկացնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀՀ պետական բյուջեից գումար կհատկացնի ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնին՝ 2022/2023 ուսումնական տարվա ասպիրանտուրայի հավանական դիմորդ-շրջանավարտների օտար լեզուների (անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն)  քննությունների կազմակերպման ծախսերը հոգալու համար (դասընթացի կազմակերպման ծախսերը չեն փոխհատուցվելու)։

Համապատասխան կազմակերպություններում (Երևանի պետական համալսարան (անգլերեն լեզու «TOFEL ibt.»), Հայաստանի ամերիկյան համալսարան (անգլերեն լեզու «TOFEL ibt.»), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղ՝ (անգլերեն լեզու «IELTS»), Alliance Francaise d,Arme՛nie` (ֆրանսերեն լեզու «TCF»),  «Կապտարար» ՍՊԸ (գերմաներեն լեզու՝ «On DAF» /«ON SET»/) քննությունների մասնակցելու համար անհրաժեշտ է ցուցակագրվել ԳԿՄԿ ուսումնական մասում մինչև ս/թ մարտի 4-ը։

Մանրամասների համար կարող եք զանգահարել  (010)524812/ հեռախոսահամարով։

Ուսումնական մաս