28 Հնս
Հայտարարություն
Հունիսի 28, 2017ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում «Տնտեսագիտության և կառավարման» ամբիոնին կից ստեղծվել է տնտեսագիտական գիտա - հետազոտական լաբորատորիա:
Լաբորատորիայի նպատակներն են.
- աջակցել Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտության և կառավարման ոլորտում մասնագիտական գիտելիքների զարգացմանը,
- վարժանքների և պրակտիկայի միջոցով նպաստել տնտեսագիտության, կառավարման և այլ հարակից ոլորտների մասնագիտացմամբ ուսանողների և այլ անձանց մասնագիտական որակի բարելավմանը,
- իրականացնել տնտեսագիտության ու կառավարման ոլորտներին առնչվող մասնագիտական հետազոտություններ, խորհրդատվական աշխատանքներ,
- տնտեսագիտության և կառավարման ոլորտներում կազմակերպել մասնագիտական և պրակտիկ դասընթացներ ու քննարկումներ:
Լաբորատորիայի խնդիրներն են.
- պետական մարմիններին, առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին, ԳԿՄԿ ուսանողներին և ազգաբնակչությանը տնտեսագիտության, կառավարման, հաշվապահական հաշվառման ոլորտներին առնչվող մասնագիտական խորհրդատվական վճարովի ծառայությունների մատուցումը,
- տնտեսագիտության ոլորտի մասնագետների և այլ հետաքրքրված անձանց մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով դասընթացների կազմակերպումը,
- տնտեսագիտության և կառավարման տարբեր ոլորտներում մասնագիտական հետազոտությունների կազմակերպումը,
- Հայաստանի և արտերկրի տնտեսագիտական ոլորտի կրթական, գիտական ու հասարակական կառույցների հետ փոխհարաբերությունների հաստատումը, ամրապնդումը և զարգացումը,
- մասնագիտական սեմինարների և քննարկումների կազմակերպումը, նյութերի հրատարակումը,
- ԳԿՄԿ և այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների համար լրացական դասընթացների կազմակերպումը,
- ԳԿՄԿ-ում և ՀՀ-ում գործող այլ բուհերի տնտեսագիտության բաժինների մագիստրատուրայի ուսանողների մասնագիտական պրակտիկայի կազմակերպումը: